Երեխաների LG KizON էլեկտրոնային թևնոցները հասանելի են Եվրոպայում (լուսանկարներ)
LG ընկերության նոր արտադրանքը՝ KizON սարքը, որը նախատեսված է երեխաների գտնվելու վայրը որոշելու համար, արդեն անցել է անվտանգության և որակի չափանիշներին համապատասխանության TÜV Rheinland սերտիֆիկացումը, ինչպես նաև ստացել է ECOLOGO Platinum սերտիֆիկատը Underwriters Laboratories-ից, գրում է 3dnews.ru-ն։
Այս շաբաթվանից եվրոպական շուկաներում մեկնարկում է սարքի վաճառքը։
Սարքը համալրված է GSM 900/1800 մեգահերց հզորությամբ բջջային կապի և GPS արբանյակային տեղորոշման համակարգերով, ինչպես նաև՝ Wi-Fi մոդեմով։
Մեծահասակները կարող են հետևել սարքը կրող երեխայի գտնվելու վայրն իրական ժամանակում իրենց բջջայինի կամ պլանշետի օգնությամբ։ One Step Direct Call գործառույթը հնարավորություն է ընձեռում ընդամենը մեկ կոճակ սեղմելով՝ կատարել բջջային զանգ և կապվել ծնողի հետ։
Թևնոցն ունի 64 մեգաբայթ օպերատիվ հիշողություն։ Կշռում է 43 գրամ։ Մեկ անգամ ամբողջությամբ լիցքավորելուց հետո սարքը կարող է ավտոնոմ ռեժիմում մնալ մինչև 36 ժամ։
Երբ թևնոցի լիցքավորումը պակասում է՝ հասնելով 20%-ի, ծնողը տեղեկացվում է բջջայինի կամ պլանշետի օգնությամբ։ Գինը դեռ չի նշվում։















