Առաջին անգամ ուսումնասիրվել է մարիխուանայի երկարաժամկետ ազդեցությունը գլխուղեղի վրա
Ամերիկացի նյարդաբաններն ուսումնասիրել են մարիխուանայի երկարատև ազդեցությունը գլխուղեղի վրա և ներկայացրել են իրենց աշխատանքի արդյունքները Proceedings of the National Academy of Sciences ամսագրում։
Պարզվել է, որ մարիխուանայի քրոնիկ ծխողների մոտ փոքրացած է գլխուղեղի կեղևի այն հատվածի ծավալը, որը կապված է հույզերի կարգավորմամբ, հավասարակշռությամբ և մոտիվացիայով, հայտնում է lenta.ru-ն։
Չնայած դրան՝ նշվում է, որ ավելացել են ուղեղում տարբեր մասերի միջև կապերը։
Մագնիսական ռեզոնանսային տոմոգրաֆիայի միջոցով նյարդաբանները համեմատել են մարիխուանայի 48 մեծահասակ օգտագործողի՝ միջինում նրանք ծխում են օրական 3 անգամ, և 62 մարդու, որոնք երբեք չեն օգտագործել մարիխուանա։
Երբ մարդը սկսում է մարիխուանա օգտագործել, կառուցվածքային և ֆունկցիոնալ կապերն ուղեղում մեծանում են, և դրանց աճի տեմպերը դանդաղում են միայն 6-8 տարի անընդմեջ օգտագործելուց հետո։
Չնայած դրան՝ մարիխուանա սիրողների մոտ ժամանակի ընթացքում կապերն ուղեղի տարբեր մասերի հետ մշտապես բարձր են մնում, քան առողջ մարդու գլխուղեղում։
Գլխուղեղում գորշ և սպիտակ նյութի վնասումից հետո ուղեղը սկսում է կապեր ստեղծել՝ դրանով փոխհատուցելով մարիխուանայի վնասները։
Դեռ անհայտ է՝ արդոք մարիխուանայից հրաժարվելուց հետո մարդու ուղեղի վնասված հատվածները կարող են ինքնուրույն վերականգնվել և վերադառնալ սկզբնական վիճակին, թե ոչ։
Մարիխուանան հոգեներգործուն նյութ է, որը ստանում են կանեփից։ Մարդու օրգանիզմի վրա ազդեցությունը պայմանավորված է կանեփում պարունակվող հոգեմետ նյութերով կանաբինոիդներով, որոնցից ամենաակտիվն է ՏՀԿ-ն (դելտա 9-տետրահիդրականաբիդոլ)։










