Aston Martin-ը ներկայացրել է ձեռքով հավաքած նորույթը (տեսանյութ)
Դուբայում Aston Martin ընկերությունն անցկացրել է նոր սեդանի պաշտոնական ցուցադրությունը: Այս մասին հաղորդում է korrespondent.net-ը՝ հղում կատարելով Aston Martin ընկերության ղեկավար Էնդի Պալմերայի հայտարարությանը:
Նոր ավտոմեքենան կթողարկվի Lagonda ապրանքանիշի ներքո և կստանա Taraf անվանումը, ինչը արաբերեն «լիարժեք շքեղություն» է նշանակում:
Lagonda Taraf-ը բացառիկը գնահատողների համար իրական բացահայտում կդառնա, քանի որ մոդելը կարտադրվի շուրջ 100 օրինակով: Այդ սեդաններից յուրաքանչյուրը հավաքվում է ձեռքով և առնվազն 634 հազար դոլար կարժենա:
VH հարթակի հիման վրա հավաքված 5.39-մետրանոց ավտոմեքենայի տեխնիկական մասով պաշտոնական մանրամասներն առայժմ չեն հրապարակվում: Փորձագետների կարծիքով՝ Taraf-ը կհամալրվի 5.9 լիտր ծավալով V12 շարժիչով և փոխանցման 6 մխոցանի ավտոմատ տուփով:
Ավտոմեքենան մինչև 100 կմ/ժ արագությունը կզարգացնի ընդամենը 5 վայրկյանում: Նոր սեդանի վաճառքը մկեկնարկի 2015 թվականից:











