Ղարաբաղում ուղղաթիռի խոցումը բացահայտ սադրանք է նաև Ռուսաստանի դեմ. փորձագետ. panarmenian.net
Լեռնային Ղարաբաղում զորավարժանքների ժամանակ ադրբեջանցիների կողմից ուղղաթիռի խոցումը բացահայտորեն ուղղված է Ռուսաստանի դեմ: Այդ մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում հայտարարել է «Ռուս-հայկական ընկերակցության» փորձագետ Դենիս Դվորնիկովը:
Ըստ Դենիս Դվորնիկովի, դա կարող է հանգեցնել լայնածավալ ռազմական գործողությունների: «Ընդ որում ռուսական բանակը ստիպված կլինի առնվազն պաշտպանել Արցախի խաղաղ բնակչությանը: Այս միջադեպը կա՛մ ադրբեջանական հրամանատարության անհավանական հիմարության վկայությունն է, կա՛մ Հարավային Կովկասում իրավիճակը սրելու մտածված սադրանք»,-ասել է նա:
Ինչ վերաբերում է քայլերին, որ պետք է ձեռնարկի հայկական կողմն այս իրավիճակում, ապա ըստ ռուս փորձագետի, առաջին հերթին պետք է զուսպ լինել:
«Անշուշտ, առաջին ցանկությունը, որ ի հայտ է գալիս, ագրեսորին Կասպից ծովի ցուրտ ջրերում խորտակելն է: Բայց հիմա, խաղաղ բնակչության շրջանում կորուստներից խուսափելու համար, հարկավոր է այնպես անել, որ ռազմական իրավիճակը վերափոխվի դիվանագիտականի»,-ասել է Դվորնիկովը՝ նշելով, որ միջազգային ատյանների միջոցով մարդասպաններին պետք է պատասխանատվության կանչել:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ։










