Ադրբեջանական զինուժի կողմից ԼՂՀ ՊԲ ուղղաթիռը խոցելու հետևանքով անձնակազմի 3 անդամ է զոհվել

16:34 • 12.11.14

Այսօր ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ԼՂՀ ռազմաօդային ուժերի ՄԻ-24 ուղղաթիռը խոցելու հետևանքով ուղղաթիռի անձնակազմի  երեք անդամ է զոհվել։ Այս մասին Tert.am-ը տեղեկացավ իր աղբյուրներից։


Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ այսօր ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ռազմաօդային ուժերի ՄԻ-24 ուղղաթիռը:


Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակը դեպքի վայրի ուղղությամբ:


Միջադեպի մանրամասները ճշտվում են: