Fiat FCC4. սեդանի, քրոսովերի և պիկապի յուրօրինակ հիբրիդ (լուսանկարներ)

09:30 • 12.11.14

Fiat ընկերությունը գաղտնազերծել է յուրօրինակ FCC4 ավտոմեքենան, որի դիզայներները փորձել են համատեղել տարբեր տեսակի մեքենաների հատկանիշներ, գրում է 3dnews.ru-ն։

 

FCC4-ը, ըստ էության, չորսդռնանի սեդանի, քրոսովերի և պիկապի հիբրիդ է։ Մեքենան ստացել է LED լուսավորմամբ ագրեսիվ առջևի հատված և մեծ տրամագծով անվասկավառակներ։

 

Մեքենայի կողային հատվածների պաշտպանիչները խոսում են այն մասին, որ մեքենան սպորտային է։

 

Ետևի ուղեբեռային հատվածի դիզայնը հիշեցնում է թեկուզև շատ փոքրիկ պիկապ մեքենա։
Մեքենայի չափսերն են 5000 × 1940 × 6000 մմ։ Այն ունի «կապույտ մետալիկ» գունավորում։

 

Այլ տեղեկություններ չի հաղորդվում։

Fiat FCC4. սեդանի, քրոսովերի և պիկապի յուրօրինակ հիբրիդ (լուսանկարներ)