Windows ՕՀ-ով նոր Acer Aspire E11 նոթբուքը վաճառվում է 200 դոլարով (լուսանկարներ)

13:10 • 12.11.14

Amazon ինտերնետ-խանութում հայտնվել է նոր Acer Aspire E11 մոդելը, որն ունի 11.6 դյույմանոց, 1366×768 պիքսել լուծաչափով էկրան, Intel Celeron N2840 Bay Trail պրոցեսոր և 2 ԳԲ օպերատիվ հիշողություն, գրում է 3dnews.ru-ն։

 

Նոթբուքի օպերացիոն համակարգը Windows 8.1 է, և այն շատ նման է քրոմբուքի։

 

Գեղեցիկ դիզայնով նոթբուքը կարող է անընդմեջ աշխատել մոտ 5 ժամ։

 

Սարքն ունի 2 USB միակցիչ, HDMI, Gigabit Ethernet և SD քարտի հնարավորություն։ Համալրված է ստերեո դինամիկներով, Acer Crystal Eye HD տեսախցիկով, ինչպես նաև ունի Wi-Fi և Bluetooth 4.0։

 

Նոթբուքի չափսերն են 291×236×21 մմ, քաշը՝ 1.29 կգ։ Մոդելի արժեքն է 200 դոլար։

Windows ՕՀ-ով նոր Acer Aspire E11 նոթբուքը վաճառվում է 200 դոլարով (լուսանկարներ)