Ավելի քան 50 միջազգային կազմակերպություն Ալիևին կոչ է արել ազատ արձակել քաղբանտարկյալներին
«Մարդու իրավունքների տուն» ցանցում ներառված տասը կազմակերպություն, ինչպես նաև 46 միջազգային ոչ կառավարական կազմակերպություն համատեղ նամակով դիմել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, տեղեկացնում է contact.az-ը:
Նրանք կոչ են արել դադարեցնել ճնշումներն ընդդեմ քաղաքացիական հասարակության ակտիվիստների և անհապաղ ազատ արձակել իրավապաշտպաններ Լեյլա և Արիֆ Յունուսներին, Ինթիգամ Ալիևին, Ռասուլ Ջաֆարովին, Անար Մամեդլիին և Բաշիր Սուլեյմանլըին:
Հատկապես մտահոգություն է հայտնվել Ինթիգամ Ալիևի և Լեյլա Յունուսի առողջական վիճակի վերաբերյալ:
Ընդգծվել է, որ Ադրբեջանի նախագահությունը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում ուղեկցվել է ճնշումներով:










