Ալկոհոլի չափավոր սպառումն օգտակար է, բայց ոչ բոլորի համար

23:28 • 12.11.14

Ալկոհոլային խմիչքների չափավոր օգտագործումը կարող է պաշտպանել սրտի իշեմիկ հիվանդությունից, սակայն միայն կոնկրետ գենի տեսակ ունեցող մարդկանց՝ ողջ բնակչության մոտ 15%-ի պարագայում: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով zeenews.india.com-ին:


Գետեբորգի համալսարանի անցկացրած հետազոտություններին սրտի իշեմիկ հիվանդությամբ տառապող 618 հիվանդ և 3000 առողջ մարդ է մասնակցել:


Նրանք մասնակիցներին ենթախմբերի են բանժանել ըստ ալկոհոլի օգտագործման չափաբաժնի և փորձել գտնել CETP TaqIB տեսակի գենը, որը պատասխանատու է ալկոհոլի թողած դրական ազդեցության համար:


Գիտնականները պարզել են, որ ինքնին ալկոհոլի օգտագործումը, ինչպես նաև՝ միայն տվյալ գենի առկայությունը ուժեղ պաշտպանիչ ազդեցություն չի ունենում, ինչը չի կարելի ասել դրանց համադրության պարագայում:
 

Ալկոհոլի չափավոր սպառումն օգտակար է, բայց ոչ բոլորի համար