Ադրբեջանն ասում է այն, ինչ ասել է մինչ այդ. ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյան

19:56 • 12.11.14

ԼՂՀ պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ Ադրբեջանի կողմից ուղղաթիռ խոցելով՝ հակառակորդն ասում է այն, ինչ ասել է մինչ այդ: Հարցին, թե այսինքն՝ պատերա՞զմ է ցանկանում, ՊԲ հրամանատարը պատասխանեց. «Իմ կարծիքով՝ այո´»:
 


Մովսես Հակոբյանը ևս արձանագրեց, որ Ադրբեջանի հետ 1994 թ.-ին կնքված հրադադարի ընթացքում նման դեպք չի գրանցվել: Հակառակորդն առաջին անգամ է կիրառել հակաօդային պաշտպանության միջոց:


Հայկական կողմից պատասխան, միանշանակ, լինելու է: «Խուճապի մատնվելու կարիք չկա: Մենք պարզելու ենք, թե ինչ է եղել, հետո որոշումներ կայացնենք»,-ասաց ՊԲ հրամանատարը:


Ինչ վերաբերում է զոհերին, Մովսես Հակոբյանը նշեց, որ դեռ քննություն է ընթանում: