Կառավարության հավանության դեպքում Վլադիմիր Մովսիսյանի թաղման ծախսերը կփոխհատուցվեն

23:17 • 12.11.14

Կառավարության հավանության դեպքում ազգային ու պետական գործիչ, պրոֆեսոր Վլադիմիր Մովսիսյանի թաղման ծախսերը փոխհատուցելու նպատակով մշակույթի նախարարությանը կտրամադրվի 5 մլն 344 հազ դրամ: Գումարը նախարարությանը կտրամադրվի Կառավարության պահուստային ֆոնդից:

 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին 81 տարեկան հասակում կյանքից հեռացավ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը: Վլադիմիր Մովսիսյանն զբաղեցրել է բարձր պաշտոններ թե՛ Խորհրդային միության ժամանակաշրջանում, թե Հայաստանի Հանրապետությունում: