Բ. Սահակյանը Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Կրեկորյանին պարգևատրել է «Երախտագիտություն» մեդալով
Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 12-ին ստորագրել է հրամանագիր Ամերիկայի Միացյալ Նահանգների Կալիֆորնիայի նահանգային խորհրդի և Սենատի կողմից Արցախի անկախության մասին բանաձևի ընդունմանը սատարելու համար Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Կրեկորյանին «Երախտագիտություն» մեդալով պարգևատրելու մասին:
Այս մասին հայտնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։










