Հայկական «ՄԻ-24» ուղղաթիռին կործանարար հարված հասցրած ադրբեջանցի զինծառայողը շքանշանով է պարգևատրվել

20:30 • 12.11.14

Ադրբեջանցի զինծառայողը, ով չորեքշաբթի կործանել էր Լեռնային Ղարաբաղի օդային տարածքում թռչող հայկական ուղղաթիռը, երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրամանով մրցանակի է արժանացրել:


Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն` Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայությանը հղումով, կրկին զինվորագրված Իլկին Մուրադովը ներկայացվել է 3-րդ աստիճանի շքանշանի «Զինվորական ծառայության ժամանակ տարբերվելու» համար:



Նախնական տվյալների համաձայն` կործանված ինքնաթիռում գտնվող զինծառայող  3 օդաչուն էլ զոհվել են:
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության հաղորդմամբ` ուղղաթիռը ուսումնափորձնական թռիչք էր իրականացնում: