Բեն Լադենին սպանած ամերիկացին մանրամասներ է պատմել
«Ալ Կաիդա» ահաբեկչական կազմակերպության հիմնադիր Ուսամա բեն Լադենին սպանած ամերիկացի հետևակային Ռոբ Օ՛Նիլը գործողությունից մանրամասներ է պատմել Fox News-ին:
2011-ին Պակիստանում անցկացված հատուկ գործողության մասին, որի ընթացքում էլ ահաբեկիչը ոչնչացվել է, նա պատմել է, որ ամերիկացի զինվորականները դրան գնացել են՝ հասկանալով, որ կարող են այնտեղից էլ հետ չվերադառնալ:
Եղել է կամ Բեն Լադենի հետ պայթելու կամ Պակիստանի ոստիկանության կողմից ձերբակալվելու վտանգ, եթե ամերիկացիները չափազանց երկար մնային այնտեղ:
«Ես մինչ օրս փորձում եմ հասկանալ՝ արդյոք Բեն Լադենի սպանությունը լավագո՞ւյն, թե՞ վատագույն բանն էր իմ կյանքում», - մանրամասնել է նա:
Ռոբ Օ՛Նիլը որոշել էր հանրությանը ներկայանալ այն բանից հետո, երբ նրան հեռացրել էին հատուկ ջոկատից 16 տարվա ծառայությունից հետո՝ առանց սոցիալական արտոնությունների թույլտվության:
Օ' Նիլն օրերս բրիտանական Daily Mail թերթին տված հարցազրույցում հայտարարել էր, որ 2011թ.-ին հենց ինքն է սպանել «Ալ Կաիդայի» առաջնորդ Ուսամա բեն Լադենին:










