Cadillac ATS-V-ն գաղտնազերծվել է՝ նախքան շնորհանդեսը (լուսանկարներ)

14:41 • 12.11.14

Համացանցում են հայտնվել Cadillac ATS-V Coupe մեքենայի պաշտոնական լուսանկարները։ Դա տեղի է ունեցել նախքան շնորհանդեսը, որը պետք է կայանա Լոս Անջելեսի ավտոշոուի ժամանակ, գրում է autonews.ru-ն։

 

Չնայած դրան՝ մեքենայի վաճառքը կսկսվի 2015-ին։ Նոր մեքենայի հիմնական մրցակիցը կլինի BMW M4-ը։

 

Նորույթը կունենա ուռուցիկ կապոտ, ոչ ստանդարտ կողային մասեր և սև թեթև անվասկավառակներ։

 

Նախնական տվյալների համաձայն՝ մեքենան համալրված է 450 ձիաուժ հզորությամբ, 3.6 լիտր տարողունակությամբ V6 երկմղիչ շարժիչով։

 

Նշվում է, որ մեքենան ստանալու է թարմացված մուլտիմեդիա համակարգ՝ ներդրված Siri տեխնոլոգիայով, որը բարձրաձայն ընթերցում է կարճ հաղորդագրությւոնները և թույլ է տալիս բջջայինի ձայնային կառավարում իրականացնել առանց ճանապարհից ուշադրությունը շեղելու։

Cadillac ATS-V-ն գաղտնազերծվել է՝ նախքան շնորհանդեսը (լուսանկարներ)