Մարոկկոն Էբոլայի ահից չի հյուրընկալի Աֆրիկայի ֆուտբոլի գավաթը
The Time-ը հայտնում է, որ Մարոկկոն իր հարկի տակ չի ընդունի ֆուտբոլի Աֆրիկայի գավաթը՝ Էբոլայի վարակի վախից: Աֆրիկայի արևմուտքում մոլեգնում է Էբոլայի վարակը:
Աֆրիկյան ազգերի գավաթի 2015-ի կազմակերպիչներն իրենք են «հեռացրել» Մարոկկոյին, երբ այդ երկիրն իր մտավախությունն է հայտնել: Բայց նախապես Մարոկկոյին վերջնաժամկետ էր ներկայացվել՝ մինչև նոյեմբերի 8-ը վերջնական որոշում հայտնելու համար: Փոխարենը Մարոկկոն խնդրել էր հետաձգել մրցաշարը:
Աֆրիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիան մերժել է Մարոկկոյի առաջարկը, և մրցաշարը կանցկացվի հաջորդ տարի հունվարից: Մարոկկոյի թիմն ավտոմատ որակազրկվել է:
Ուրիշ երկրներից մրցաշարն ընդունելու առաջարկներ են ստացվել:










