Ռուս գիտնականները փորձարկել են Էբոլա վարակի դեմ կիրառվող սեփական դեղամիջոցի արդյունավետությունը
2015 թվականի հունվարի կեսերին Նովոսիբիրսկի շրջանում պետք է ավարտվեն Էբոլա վարակի դեմ կիրառվող ռուսական արտադրության առաջին դեղամիջոցի փորձարկումները: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով sibkray.ru-ին:
Հայտնի է, որ ներկա պահին փորձարկում է անցնում «Ռեաֆերոն-ԼԻՊԻՆԳ» դեղամիջոցը: Այն արդեն հայտնի է դարձել թռչնագրիպի և խոզի գրիպի դեմ դիմակայելու շնորհիվ:










