ՀՀ վարչապետը դատապարտում է Ադրբեջանի գործողությունը
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը դատապարտում է ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ԼՂՀ ռազմաօդային ուժերի ՄԻ-24 ուղղաթիռը խոցումը. այս մասին նա ասել է այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի։
Լրագրողների հարցին, թե ինչպես է վերաբերվում ԱԺ ոչ իշխանական եռյակի առաջ քաշած 12 կետերի վերաբերյալ նոր առաջարկին, վարչապետը պատասխանել է, որ կքննարկեն հարցը:










