Աֆղանստանում 2014-ին ռեկորդային թվով ափիոն է ստացվել. ՄԱԿ

15:00 • 12.11.14

Աֆղանստանում 2014-ին ափիոնի ռեկորդային բերք է հավաքվել, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի տվյալները:

 

2014-ին ափիոնի կակաչի ցանքատարածություններն Աֆղանստանում կազմել են 224 հազար հեկտար: Այս տարածքն ընդլայնվել է 7%-ով:

 

Ըստ այդմ՝ փորձագետները ենթադրում են, որ ստացված բերքից հնարավոր է 6,4 հազար տոննա ափիոն ստանալ:

 

Փորձագետները կարծում են, որ նման ցուցանիշները զգալիորեն բարդացնելու են Աֆղանստանի նոր նախագահի պայքարը թմրարտադրության դեմ, որից ստացվող եկամուտներից ֆինանսավորվում է «Թալիբան» շարժումը:

 

Աֆղանստանն արտադրում է աշխարհում ափիոնի ծավալի 80%-ը: Դրանից ստացվող եկամուտը գնահատվում է 850 մլն ԱՄՆ դոլար: Պաշտոնապես 2001-ից ի վեր ԱՄՆ-ն 7,6 մլրդ դոլար է ծախսել Աֆղանստանում թմրարտադրության դեմ պայքարի համար: