Լեռնային Ղարաբաղում ռազմական ուղղաթիռի կործանումը հակամարտության սրման վտանգ է պարունակում. ԵԱՀԿ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հայկական ռազմական ուղղաթիռի կործանումը սառեցված հակամարտության սրման լուրջ վտանգ է պարունակում: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը` նման հայտարարություն է արել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը՝ Եվրախորհրդարանի արտաքին հարցերով հանձնաժողովի լսումների ժամանակ:
«Լեռնային Ղարաբաղում զինվորական ուղղաթիռ է ոչնչացվել, ինչն իրենից լուրջ վտանգ է ներկայացնում հակամարտության կտրուկ սրման համար», - հայտարարել է վերջինս:










