Իրանը հաջողությամբ նոր ռադարային համակարգ է փորձարկել
Press TV-ն հայտնում է, որ Իրանը հաջողությամբ փորձարկել է իր Sepehr ռադարային համակարգը, որի ծածկույթը շառավղով 2.500 կմ է:
Խաթամ ալ-Անբիյա օդային բազայի փոխհրամանատար գեներալ Շահրոխ Շահրամն ասել է, որ համակարգի միջոցով ստացված տեղեկությունները հաջողությամբ կիրառվել են պաշտպանական ցանցում:
Համակարգն ունակ է ֆիքսել ռադարներից խույս տվող թիրախներ, ինչպես նաև բալիստիկ, կիսաբալիստիկ և թևավոր հրթիռներ: Առհասարակ համակարգը թույլ է տալիս պոտենցիալ վտանգները ֆիքսել երկրի սահմաններից դեռ շատ հեռու:
Սեպտեմբերին Իրանը ներկայացրել էր ևս տեղական արտադրության Arash-2 և Kayhan ռադարային համակարգերը:










