Մեկնարկել է Իրանի նախագահի այցն Ադրբեջան
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին պաշտոնական այցով արդեն Ադրբեջանում է:
Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը, Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում Իրանի նախագահին դիմավորել են ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաներ:
Այցի շրջանակներում նախատեսվում է Իրանի նախագահի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և այլ պաշտոնյաների հետ, ինչպես նաև ծրագրված է երկկողմ համագործակցության վերաբերյալ մի շարք փաստաթղթերի ստորագրում:










