Առաջին անգամ տիեզերական սարքը վայրէջք կկատարի երկնաքարի վրա

11:57 • 12.11.14

Rosetta տիեզերական սարքն առաջին անգամ վայրէջք կկատարի երկնաքարի վրա, հայտնում է Russia Today-ը: Այդ պատմական վայրէջքը կցուցադրվի նաև ուղիղ եթերում:

 

Rosetta զոնդն արձակվել էր դեռևս տասը տարի առաջ, սակայն միայն հիմա է հասնում նպատակակետին՝ Չուրյումով-Գերասիմենկոյի երկնաքարին: Սարքն այժմ երկնաքարից 10 կմ հեռավորությամբ է:

 

Վայրէջքը կսկսվի Երևանի ժամանակով կեսօրին: Այդ բարդ գործողությունը մասնագետների հաշվարկով կտևի յոթ ժամ: Եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, ապա սարքը 4,5 մլրդ տարեկան երկնաքարի վրա կմնա կես տարի:

 

Ենթադրվում է, որ հավաքված տեղեկությունները գիտնականների համար անգնահատելի նյութ կլինեն տիեզերքի ու Արեգակնային համակարգի առաջացման վերաբերյալ:

Առաջին անգամ տիեզերական սարքը վայրէջք կկատարի երկնաքարի վրա