Սաուդյան Արաբիայում աղջիկն ստիպված է եղել ոստիկանություն դիմել` խույս տալու հոր ընտրած 90-ամյա փեսացուի հետ ամուսնությունից

22:10 • 12.11.14

Սաուդյան Արաբիայում աղջիկն ստիպված է եղել ոստիկանություն դիմել` պաշտպանելու իրեն հոր նախաձեռնած ամուսնությունից:


Ինչպես հայտնում է Daily Mail-ը` 17-ամյա աղջիկն սկզբում համաձայնել է իրենց տանը տեսած 20-ամյա տղայի հետ ամուսնանալու հոր առաջարկին, սակայն երբ եկել է ամուսնական պայմանագիրն ստորագրելու պահը, աղջիկը սարսափով պարզել է, որ փաստաթղթում գրանցված նրա ապագա ամուսինը մոտ 100 տարեկան մարդ է, ով բնակվում է ուրիշ քաղաքում:


Հրաժարվելով ընդունել պայմանագիրը` աղջիկը տուն է վերադարձել և ոստիկանություն կանչել, որպեսզի թույլ չտան հորը՝ իրեն Մեդինա ուղարկել` փեսացուի մոտ:


Գործը, վերջիվերջո, դատարան է փոխանցվել, որտեղ որոշվել է, որ նրա ամուսնությունը պետք է անվավեր ճանաչել:

 

A 17-year-old Saudi girl (not pictured) agreed to marry a young man only to find out her father had swapped her would-be husband for a man in his 90s