Ռուսական շուկայում է հայտնվել Գինեսի ռեկորդակիր Fly Tornado Slim գերբարակ սմարթֆոնը (լուսանկարներ)
Fly ապրանքանիշը հայտարարել է Ռուսաստանում Fly Tornado Slim սմարթֆոնի (IQ4516 Octa) վաճառքը սկսելու մասին. այն ռուսական շուկայում կվաճառվի մոտ 13.000 ռուբլով՝ շուրջ 280 դոլարով, գրում է 3dnews.ru-ն։
Սարքի հաստությունն ընդամենը 5.1 մմ է, այն, ըստ Գինեսի ռեկորդների գրքի, համարվում է աշխարհում ամենաբարակ սմարթֆոնը։
Բջջայինի էկրանը և ետևի հատվածը բարակ Gorilla Glass 3 ապակուց են պատրաստված։ Սարքը բաղկացած է մետաղական և ալյումինե մասերից, ընդ որում՝ կշռում է 95.5 գրամ։
Սմարթֆոնի «սիրտը» 1.700 ԳՀց հաճախականությամբ MediaTek MT6592 8-միջուկանի պրոցեսորն է։ Օպերատիվ հիշողությունը 1ԳԲ է։ Այն ունի 720×1280 պիքսել լուծաչափով 4.8 դյույմանոց Super AMOLED էկրան։
Tornado Slim-ն ունի նաև 5 մեգապիքսել դիմային և 8 մեգապիքսել ետևի տեսախցիկներ։
Ինչպես և այլ ժամանակակից սմարթֆոններ՝ այն համալրված է Wi-Fi-ով, Bluetooth-ով, GPS սարքով և լուսավորության սենսորով։ Աշխատում է Android KitKat 4.4.2 օպերացիոն համակարգով։














