Toyota-ն հետ կկանչի 7 մոդելի 360.000 ավտոմեքենա

20:53 • 12.11.14

Ճապոնական մեքենաների Toyota Motor Corp կոնցեռնն իր թողարկած մոդելներում թերությունների հայտնաբերման հետ կապված որոշում է ընդունել մոտ 360 հազար ավտոմեքենայի հետկանչի մասին: Այս մասին հաղորդում է auto.newsru.com-ը՝ հղում կատարելով TАСС-ին:


  Ընդհանուր առմամբ՝ հետկանչը կանդրադռանա 7 մոդելի: Խոսքը, մասնավորապես, Camry հանրահայտ մոդելի մասին է, որոնց մեծ մասը իրացվել է ԱՄՆ-ի և Եվրոպական շուկաներում:

 

Մեքենաներում կախոցի անսարքություն է հայտնաբերվել, որը կարող է մեքենայի կառավարման խափանման հանգեցնել:
Մասնագետները կարծում են, որ խնդիրն առաջացել է տեղափոխման արդյունքում: Ճապոնիայում հետ կկանչվի նաև ավելի քան 100.000 Hiace միկրոավտոբուս՝ վառելիքի համակարգում առաջացած խնդիրների հետևանքով: 

 

Toyota-ն հետ կկանչի 7 մոդելի 360.000 ավտոմեքենա