Սթիվ Վոզնյակը կարծում է, որ Apple-ը երեք տարի ուշացրել է մեծ էկրանով iPhone-ի արտադրությունը
Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Վոզնյակը չի աշխատում ընկերությունում արդեն 3 տասնամյակ։ Սակայն նրա կարծիքը Սթիվ Ջոբսի հետ համատեղ հիմնած ընկերության մասին մինչ օրս հետաքրքիր է, արդի և հաճախ՝ արդարացի։ Այս անգամ Վոզնյակը կարծիք է հայտնել, որ Apple-ն ուշացրել է մեծ էկրանով iPhone-ի արտադրությունը, գրում է iphones.ru-ն։
Մասնավորապես, Վոզնյակը ենթադրում է, որ Apple-ը կկարողանար այժմ սմարթֆոնների շուկայի ավելի մեծ ոլորտ վերահսկել, եթե մեծ դիսփլեյով սմարթֆոն թողարկեր 3 տարի առաջ։ Նա կարծում է, որ դա կօգներ ավելի լավ և արդյունավետ հակադարձել Samsung ընկերությանը։
Հայտնի է, որ Վոզնյակը Apple-ի արտադրանքի սիրահար չէ, նա նախընտրում է փորձել տարբեր արտադրողների սարքեր։ Նա դա համեմատում է երաժշտության հետ. «Դու երբեք չես հասկանա՝ ինչի մասին է երգը, քանի դեռ չես լսել այն ինքդ»։










