Amazon-ը պատրաստվում է անօդաչու սարքերը փորձարկել Քեմբրիջում

12:09 • 13.11.14

Ամերիկյան Amazon ընկերությունը պատրաստվում է փորձարկել ծանրոցների տեղափոխման համար օգտագործվող անօդաչու սարքերը Քեմբրիջում, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Financial Times-ին:

 

Ինչպես հիշեցնում է թերթը, Amazon Prime Air ծառայության ստեղծման մասին հայտնի է դարձել անցյալ տարի: Նախագծի նպատակը պատվերից հետո կես ժամվա ընթացքում միլիոնավոր հաճախորդների ծանրոցներ հասցնելն է:

 

Այժմ Amazon-ը հայտարարել է Քեմբրիջում տեղակայված Evi Technologies ստարտափում թափուր աշխատատեղերի մասին: Այդ ընկերությունն ամերիկյան հսկան ձեռք է բերել երկու տարի առաջ, այն կապված է Prime Air նախագծի հետ, նշում է թերթը:

 

Evi Technologies-ում հրավիրում են ինժեներների և քաղաքացիական կամ ռազմական ավիացիայում օդաչու կամ անօդաչու թռչող սարքերի ոլորտում առնվազն հինգ տարվա փորձ ունեցող մասնագետների:

Amazon-ը պատրաստվում է անօդաչու սարքերը փորձարկել Քեմբրիջում