Քիմիկոսները սովորել են սինթեզել ապագայի արհեստական վառելիքը

01:25 • 13.11.14

Ավստրալացի քիմիկոսները հայտնել են ֆոտոսինթեզի օգնությամբ արհեստական վառելիքի ստեղծման զգալի առաջընթացի մասին: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով Advanced Energy Materials-ին:


Նրանց հաջողվել է նոր կատալիզատորի կիրառման շնորհիվ մեթանոլի արտադրման արդյունավետ մեթոդ ստեղծել: Որոշ փորձագետներ այն ապագայի վառելիք են անվանում:


Գիտնականները վաղուց արդեն փորձում են բնական գազի և նավթի այլընտրանքային տարբերակ ստանալ: Ենթադրվում է, որ ապագայում նման նյութերը կարող են փոխարինել օգտակար հանածոներից օգտվելու սահմանափակմանը:

 

Քիմիկոսները սովորել են սինթեզել ապագայի արհեստական վառելիքը