Christie's-ն անց է կացրել իր պատմության ամենաեկամտաբեր աճուրդը

10:19 • 13.11.14

Christie's աճուրդի տան ժամանակակից արվեստին նվիրված աճուրդն ավելի քան 850 մլն ԱՄՆ դոլարի եկամուտ է ապահովել՝ դառնալով ամենահաջող աճուրդը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

 

Աճուրդի գլխավոր նմուշն է եղել Էնդի Ուորհոլի «Եռակի Էլվիսը». 1963-ի աշխատանքը վաճառվել է  81,9 մլն-ով: «Փոփ արտի արքայի» ևս մեկ գործ՝ 1966-ի «Չորս Մարլոնը», վաճառվել է 69,6 մլն-ով: Նկարների վաճառման ռեկորդ, սակայն, չի սահմանվել:

 

Աճուրդում Ուորհոլի գործերից բացի վաճառվել են Սայ Տվոմբոլիի, Էդ Ռուշեյի, Ֆրենսիս Բեքոնի, Գերհարդ Ռիխտերի և այլոց աշխատանքներ:

 

Christie's-ն անց է կացրել իր պատմության ամենաեկամտաբեր աճուրդը