Փորձագետները 2015-ին մեծ թվով կիբերսպառնալիքներ են կանխատեսում
Trend Micro Incorporated ընկերությունը ամենամյա հաշվետվություն է ներկայացրել` 2015 թվականի տեղեկատվական անվտանգության շուրջ կանխատեսումներով: Газета.Ru-ի փոխանցմամբ` այս մասին ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ:
Ընկերության փորձագետները 7 հիմնական ուղղություն են առանձնացրել կիբերսպառնալիքների ոլորտում: Ավելի ու ավելի շատ կիբերհանցագործներ կօգտագործեն ընդհատակյա կայքերը, փակ ֆորումները և բորսաները՝ հանցավոր բնույթի համակարգչային ապահովման ծրագրեր փոխանակելու և վաճառելու համար:
Սարքավորումների վարակման գործում մեծ դեր կխաղան բջջային խոցելի հավելվածները: Տարածում կգտնեն նոր վիրուսներ` ուղղված Android համակարգին:
Բջջային վճարումների նոր մեթոդները կբերեն նոր սպառնալիքների ի հայտ գալուն:
Զանգվածային հարձակումներ կիրականացվեն օգտատերերի տվյալների մշակման կենտրոնների վրա:










