Բելգիացի դիզայներներն ուտելի ափսեներ են ստեղծել (լուսանկարներ, տեսանյութ)
Բելգիացի դիզայներների զույգը սննդի ուտելի տարաների և սկուտեղների նոր շարք է ներկայացրել, որոնք էկոլոգիական են, հաճելի համով, և որ ամենակարևորն է՝ ազատում են մարդկանց աման լվանալու գործից:
Ինչպես ներկայացնում է Oddity Central–ը` երիտասարդ ձեռներեցներ Հելենն ու Տիբոն այս գաղափարը հղացել են իրենց կազմակերպած խնջույքից հետո, երբ ստիպված են եղել ամանների հսկայական կույտ լվանալ:
Ամուսինն սկզբում կատակել է` ասելով. «իսկ ի՞նչ կլիներ, եթե մենք ափսեներն էլ ուտեինք», սակայն ավելի ուշ զույգը լրջորեն է դիտարկել այդ միտքը: Մի շարք փորձերից հետո նրանց հաջողվել է իրագործել այդ միտքը և սկուտեղներ ստեղծել` պատրաստված կարտոֆիլի օսլայից, ջրից և յուղից: Ստեղծված նյութը բավականին ամուր է` պահելու տարբեր տեսակի ուտեստներ, և հեշտությամբ մարսվող է: Հեշտությամբ քայքայվող նյութը համեմված քաղցր կամ կծու բաղադրիչներով, դրանք հնարվոր է նաև ջեռոցում դնել անվտանգ:












