Facebook-ում ընկերության մասին տեսանյութ պատրաստելու ծառայություն է ստեղծվել
Facebook ցոցիալական կայքում տեսանյութ պատրաստելու համար նոր ծառայություն է հայտնվել, որի օգնությամբ օգտատերերը կարող են տեսանյութեր պատրաստել` նվիրված ընկերների հետ առցանց տիրույթում փոխհարաբերությունների պատմությանը:
Ինչպես գրում է newsru.com-ը` Say Thanks անվանումն ստացած ծառայության մասին անոնսը հեղինակները պատրաստել են Գոհունակության տոնին ընդառաջ:
Ընկերներից որևէ մեկի համար տեսանյութ պատրաստելու համար հնարավոր է Say Thanks ֆեյսբուքյան էջում: Օգտատերը պետք է ցուցակից ընտրի ընկերոջը, նշի համապատասխան երաժշտական թեման, որից հետո տեսանյութը կստեղծվի ավտոմատ ռեժիմով:
Ծառայությունը հասանելի է նաև բջջային հավելվածներում, ի դեպ՝ ստեղծված տեսանյութերի քանակն անսահմանափակ է:










