Ամերիկյան V-Squared սմարթֆոնը Wireless HD տեխնոլոգիայով կհամալրվի (լուսանկարներ)

11:56 • 13.11.14

Ամերիկյան Saygus ընկերությունը Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում կայանալիք CES 2015 ցուցահանդեսին կներկայացնի V-Squared կամ V2 սմարթֆոնը, որն ունի մի շարք յուրահատկություններ, գրում է 3dnews.ru-ն։

 

Նորույթն ունի 5 դյույմ անկյունագծով, 1080×1920 պիքսել լուծաչափով Full HD սենսորային էկրան։ V2-ն ունի 2.5ԳՀց հզորությամբ Snapdragon քառամիջուկ պրոցեսոր, 3ԳԲ օպերատիվ հիշողություն։ Բջջայինն ունի 13 մեգապիքսելանոց տեսախցիկ։

 

Սարքում տեղադրված է լինելու Android 4.4 KitKat օպերացիոն համակարգը։

 

Բջջայինի յուրահատկություններից մեկն այն է, որ այն ունենալու է ներկառուցված մինչև 64 ԳԲ հիշողություն, բացի այդ նաև կարող է ունենալ երկու 128 ԳԲ microSD հիշողության քարտի հնարավորություն։ Ըստ այդմ՝ հնարավոր է սարքի հիշողության հնարավորությունը դարձնել մոտ 320 ԳԲ, որը հավասարազոր է փոքրիկ համակարգիչների կոշտ սկավառակի հիշողության ծավալին։

 

Մյուս յուրահատկությունը Wireless HD տեխնոլոգիայի առկայությունն է։ Այս համակարգը թույլ է տալիս 60 ԳՀց միջակայքով բարձրորակ աուդիո կամ վիդեո տվյալների փոխանցում՝ առանց դրանք խտացնելու։

Գնի մասին չի նշվում։

Ամերիկյան V-Squared սմարթֆոնը Wireless HD տեխնոլոգիայով կհամալրվի (լուսանկարներ)