Գինեսի ռեկորդների համաշխարհային օրը. աշխարհի քաղաքական ռեկորդները (լուսանկարներ)
Գինեսի ռեկորդների համաշխարհային օրը ավանդաբար նշում են նոյեմբերի 3-րդ հինգշաբթի օրը։ Առաջին անգամ գիրքը թողարկվել է 1955-ին Մեծ Բրիտանիայում և անմիջապես դարձել է բեսթսելլեր, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
Այժմ գիրքը յուրաքանչյուր տարի լույս է տեսնում ավելի քան 100 երկրում 23 լեզվով և շարունակում է մնալ վաճառքի համաշխարհային առաջատար։ 2005-ին վաճառվել է 100 մլն օրինակ։
59 տարվա ընթացքում գրքում ընդգրկվել են բազմաթիվ ռեկորդներ քաղաքականության ոլորտում։ Ամենահիշարժան քաղաքական ռեկորդների 10-յակը ներկայացված է ֆոտոշարքում։
1. Պետության ամենաերիտասարդ ղեկավար՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը։

2. Իշխող միապետներից ամենատարեցը՝ 90-ամյա Աբդուլլահ իբն Աբդ ալ-Ազիզ ալ-Սաուդը։ Սաուդյան Արաբիայի թագավորը գահ է բարձրացել 2005թ. օգոստոսի 1-ին՝ 81 տարեկան հասակում։

3. Ռեկորդային թվով պետությունների ղեկավար՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը, ում իշխանությունը տարածվում է 16 երկրի վրա։

4. Ամենահայտնի քաղաքական գրառումը Twitter-ում պատկանում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, ով, հաղթելով նախագահական ընտրություններում 2012-ին, գրել է՝ «Եվս 4 տարի», և տեղադրել կնոջ հետ գրկախառնված մի նկար։

5. Թայլանդի թագավորության թագավոր Պումիպոն Ադուլյադեթը աշխարհի ամենահարուստ ղեկավարն է։ Ըստ Forbes-ի՝ նրա կարողությունը գնահատվում է 30 մլրդ դոլար։

6. Իշխանությունում գտնվելու ժամկետի ռեկորդը պատկանում է Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյին։ Նա կառավարել է 49 տարի 10 ամիս և 3 օր։

7. Ամենաշատ թվով անհաջող մահափորձերը նույնպես արվել են Ֆիդել Կաստրոյի հանդեպ՝ մոտ 638 անգամ։

8. Սիրիմավո Բանդարանայիկա՝ առաջին և բոլորից շատ իշխանությունում գտնված կինը։ Նա 3 անգամ զբաղեցրել է Շրի Լանկայի վարչապետի պաշտոնը՝ աշխատելով 18 տարի։

9. Մարիա Էստելա Մարտինես դե Պերոն՝ աշխարհում առաջին կին նախագահը։ Նա ղեկավարել է Արգենտինան ամուսնու մահից հետո՝ 1974-ին։

10. Center for Responsive Politics-ի տվյալներով, 2012թ. ԱՄՆ կոնգրեսի և նախագահական ընտրությունները դարձել են ամենաթանկը։ Ծախսվել է 6 մլրդ դոլար։











