Հարի Փոթերի երկրպագուները ցանկանում են 40.000 ֆունտ արժողությամբ ֆիլմ նկարահանել
Հարի Փոթերի երկրպագուները սկսել են միջոցներ հավաքել ֆիլմի համար, որի սյուժեն Ջոան Ռոուլինգի գրած պատմությունից է ոգեշնչված, գրում է segodnya.ua-ն։
Փոթերի աշխարհի մասին նոր ֆիլմը կնկարահանեն Մանչեսթերի համալսարանի ուսանողները։ Ըստ սյուժեի՝ Հոգվարթսից հեռացված ուսանող Չառլին վերադառնում է մագլների աշխարհ և կապվում կասկածելի հրաշագործների հետ, որոնք իր օգնության կարիքն ունեն։ Սցենարը գրվել է երկրպագուների ֆորումների օգնությամբ՝ պրոդյուսեր և դերասան Ջոն Էքսթոնի հետ համատեղ։
Ընտրությունն արդեն սկսվել է. վերջին 10 ամիսների ընթացքում լսել են ավելի քան 200 դերասանի։ Նկարահանումները նախատեսվում է սկսել 2015թ. հունվարին։ Ֆիլմը կտևի 30 րոպե։










