Ուկրաինան կարգելի Ելենա Վաենգայի և «Иванушки International»-ի մուտքն իր տարածք
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը խոստացել է արգելել ռուսաստանցի արտիստների թիվն իր տարածք, որոնց թվում են երգչուհի Ելենա Վաենգան և «Иванушки International» խումբը:
«Дождь»-ի փոխանցմամբ՝ ծառայությունն այդ արտիստներին նախազգուշացում է արել, քանի որ նրանք նախատեսում են նոյեմբերի 16-ին համերգով հանդես գալ Դոնեցկում:
Ծառայության ներկայացուցիչը հեռուստաեթերում մասնավորապես ասել է, որ դա կլինի վերջին համերգը, որով այդ արտիստները կգան իրենց տարածք: Արտիստների ելույթը գնահատվել է «սատարում ահաբեկիչներին»:
Ավելի վաղ Ուկրաինայի տարածք արգելվել էր ռուսաստանցի արտիստներ Միխայիլ Զադորնովի և Իվան Օխլոբիստինի մուտքը: Հայտնի է նաև, որ գոյություն ունի ռուսաստանցի արտիստների «սև ցուցակ», որում ընդգրկված անունները հայտնի չեն:










