«ԱվտոՎԱԶ»-ը ներկայացրել է El Lada էլեկտրամեքենայի նոր տարբերակը (լուսանկարներ)

12:45 • 13.11.14

Ռուսական ավտոարդյունաբերության հսկա «ԱվտոՎԱԶ» ընկերությունը մշակել է El Lada էլեկտրամեքենայի նոր տարբերակը, գրում է autonews.ru-ն։

Ստանդարտ փոփոխություններից բացի, ավտոմեքենան նախկինից տարբերվում է էլեկտրականությամբ սնվող օդորակչի առկայությամբ։ Բացի այդ, նորույթը ստացել է նստատեղերի և դռների ներդիրների կաշվե հարդարանք։ Մեքենայի գույնը մարգարտե սպիտակ է։

«Մենք հետագայում էլ շարունակելու ենք մշակել նոր ավտոմեքենաներ։ Լավ մասնագետների, ժամանակակից սարքավորումների, հաճախորդների պահանջարկի և ռուսական շուկայում պայմանների մասին գիտելիքներն օգնում են մեզ աճել և մեծացնել շուկայում մեր մասնաբաժինը»,- ասել է ավտոընկերության գլխավոր մենեջեր Բու Անդերսոնը։



Մեքենան 100կմ/ժ արագություն է ձեռք բերում 13 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը 140 կմ/ժ է։ Մեկ լիցքավորումը, ըստ արտադրողի, կարող է բավարար լինել 140 կմ ընթացքի համար։ Ամբողջական լիցքավորումը տևում է 8 ժամ։

 
 
 
 
 

 

«ԱվտոՎԱԶ»-ը ներկայացրել է El Lada էլեկտրամեքենայի նոր տարբերակը (լուսանկարներ)