«Ալկոհոլիկների» համար հատուկ սոցկայք է ստեղծվել

15:31 • 13.11.14

Համացանցում հայտնվել է նոր սոցկայք, որն արդեն անվանել են «Facebook ալկոհոլիկների համար»։ Swig անվանումով հավելվածը ներկայանում է որպես «ամբողջ աշխարհի խմող մարդկանց միություն», գրում է Вести-ն։


Swig-ի օգտատերերը կարող են այս սոցկայքում հետևել պրոֆեսիոնալ բարմեններին և սոմելյեներին կամ կիսվել սեփական փորձով։


Նման հավելվածի ստեղծման անհրաժեշտությունը հեղինակները բացատրում են նրանով, որ այլ սոցկայքերում սպիրտային խմիչքների սիրահարները չեն կարողանում հանգիստ քննարկել իրենց նախասիրությունները։

 

«Ալկոհոլիկների» համար հատուկ սոցկայք է ստեղծվել