Twitter-ը հնարավոր է ավելացնի հաղորդագրությունների թույլատրելի ծավալը

15:04 • 13.11.14

Twitter սոցցանցը հնարավոր է ավելացնի հաղորդագրությունների թույլատրելի ծավալը, որն այժմ 140 նիշ է կազմում:

 

New York Times-ի փոխանցմամբ՝ ընկերության գլխավոր տնօրեն Դիք Կոստոլոն չի բացառել նման հնարավորոթյունը: 

 

Պաշտոնյան այս մասին հայտնել է Twitter-ի շնորհանդեսներից մեկի ժամանակ, Սան Ֆրանցիսկոյում: Լրագրողի հարցին, թե կարող են «թվիթներն» ավելի ծավալուն լինել, Կոստոլոն պատասխանել է. «Այդ հարցում մենք կրոնական համոզմունքներ չունենք»:

 

Twitter-ը հնարավոր է ավելացնի հաղորդագրությունների թույլատրելի ծավալը