uHoo սարքը տեղեկություններ է հաղորդում գրասենյակի կամ տան օդի որակի մասին (լուսանկարներ)

16:18 • 13.11.14

Ծրագրավորողներից և տարբեր մասնագետներից բաղկացած խումբը ստեղծել է նորագույն uHoo սարքը, որը կարողանում է վերլուծել օդի բաղադրությունը և հայտնել դրա որակի մասին տեղեկություններ, գրում է Geek Times-ը։ 

 

Սարքն ունի micro USB ադապտեր և Wi-Fi-ի հնարավորություն։ uHoo-ն ունի փոշու, օրգանական նյութերի, ածխաթթու գազի, ջերմաստիճանի և խոնավության սենսորներ։ Սարքի հաստությունը 91մմ է, բարձրությունը՝ 167մմ, կշռում է 350 գրամ։

 

Այն կարելի է օգտագործել թե՛ տանը, թե՛ դրսում։

 

Սարքի արժեքը 199 դոլար է, հասանելի է սև և սպիտակ գույներով։


 

uHoo սարքը տեղեկություններ է հաղորդում գրասենյակի կամ տան օդի որակի մասին (լուսանկարներ)