Beats-ը ներկայացրել է Solo2 ականջակալների անլար տարբերակը (լուսանկարներ)
Beats Solo2 Wireless կոչվող անլար ականջակալների վաճառքը սկսվելու է արդեն այս ամիս և գինը կկազմի 300 դոլար, գրում է ferra.ru-ն։
Սարքերը կլինեն կապույտ, սև և սպիտակ գույներով։
Տարվա վերջում կհայտնվի նաև կարմիր գույնով Solo2-ը, սակայն այն կլինի ամերիկյան Verizon Wireless բջջային օպերատորի բացառիկ ականջակալը։
Ականջակալները ոչնչով չեն տարբերվում իրենց նախորդ տեսակներից, բացառությամբ նոր «b» կոճակի, որը թույլ է տալիս «թերթելու» երգերը և պատասխանելու հեռախոսազանգերին։
Ականջակալների մեջ ներկառուցված մարտկոցները թույլ կտան դրանք անընդմեջ օգտագործել 12 ժամվա ընթացքում, որին հետո կարելի է միացնել լարը լիցքավորման համար։
















