ԱՄՆ-ի իշխանությունները զգուշացրել են Apple-ի սարքերի սեփականատերերին լուրջ վտանգի մասին

17:28 • 14.11.14

Նոր ներդրված ծրագրային ապահովումը, որն օգտագործում է Apple ընկերությունը, չափազանց խոցելի է, ինչը թույլ է տալիս հաքերներին գաղտնի տեղեկություններ գողանալ, գրում է korrespondent.net-ը՝ հղում անելով The Daily Mail-ին: Սարքավորումներից տվյալների հավաքումը տեղի է ունենում նոր վնասակար ծրագրի օգնությամբ, որը ստացել է Masque Attack անվանումը։

 

Պոտենցիալ վտանգի աղբյուր են սխալ տեղեկություններով վնասակար ծրագրային հավելումները, հայտնում է FireEye ընկերությունը, որը մասնագիտացած է կիբերանվտանգության գծով: Նման հավելումները կարող են սարքերում հայտնվել, եթե ծրագրերը ներբեռնվեն ոչ Apple App Store-ից, այլ ծրագրերի այլ խանութներից:

 

Միացյալ Նահանգների կառավարությունը զգուշացնում է, որ օգտատերերը պետք է առավել ուշադիր լինեն նման ինտերնետ- ծառայություններից օգտվելիս, ասված է ԱՄՆ կիբերանվտանգության ինտեգրման և հաղորդակցությունների ազգային կենտրոնի և Համակարգչային վտանգներին պատրաստվածության կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ:

 

Վնասակար ծրագրային հավելումը տեղադրելուց հետո այն փոխում է Apple-ի բոլոր օրիգինալ ծրագրերը՝ մուտք ստանալով անձնական տվյալներին, լոգիններին, գաղտնաբառերին, էլեկտրոնային փոստին և անգամ՝ բանկային տվյալներին:

ԱՄՆ-ի իշխանությունները զգուշացրել են Apple-ի սարքերի սեփականատերերին լուրջ վտանգի մասին