Բեթթի´ ջան, քեզ մաղթում եմ լավ ելույթ. Արամ MP3-ը հաջողություն է մաղթել «Մանկական եվրատեսիլ- 2014» -ի մասնակցին

20:39 • 14.11.14

Հաղորդավար, երգիչ և «Եվրատեսիլ-2014» մրցույթի հայաստանյան պատվիրակ Արամ MP3-ը ֆեյսբուքյան իր էջում անգլերեն լեզվով աուդիոուղերձ է հղել «Մանկական եվրատեսիլ- 2014» -ի մասնակից Բեթթիին՝ նրան մաղթելով հաջողություն:
 


«Այս տարի Հայաստանը ներկայացնում է Բեթթին՝ «Արևի մարդիկ» երգով, Բեթթի´ ջան, քեզ մաղթում եմ լավ հաջողություն, ամենակարևորը՝ հանկարծ չհուզվես»,-ասում է Արամը և մաղթում, որ հաջորդ տարի «Մանկական եվրատեսիլը» անցկացվի Հայաստանում:


Հիշեցնենք, որ հաղթող երկիրը այս մրցույթում դառնում է հյուրընկալող:


Մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 15-ին՝ Մալթայում:


Մրցույթի մասնակից պետությունները 16-ն են, այդ թվում՝ Հայաստանը, Վրաստանը, Բելառուսը, Բուլղարիան, Կիպրոսը, Իտալիան, Մալթան, Մոնտենեգրոն, Ռուսաստանը և այլն:

 


 

Բեթթի´ ջան, քեզ մաղթում եմ լավ ելույթ. Արամ MP3-ը հաջողություն է մաղթել «Մանկական եվրատեսիլ- 2014» -ի մասնակցին