Չինաստանի իշխանություններն արգելում են դավաճանության և պատահական կապերի մասին ֆիլմերի օնլայն հեռարձակումը

21:52 • 14.11.14

Չինաստանի հեռուստատեսության, կինոյի և ռադիոյի նախարարությունը հեռարձակող ընկերություններին արգելել է  ապահովել այնպիսի ֆիլմերին հասանելիությունը, որոնցում կան պատահական հարաբերություններ, դավաճանություն, բազմակին հարաբերություններ, վառ արտահայտված բռնություն:


Ինչպես հայտնում է Газета.Ru-ն`Shahghai Ist-ին հղումով, արգելքի տակ են ընկնում նաև այնպիսի կինոնկարներ, որոնցում առկա են բռնաբարության, թմրամոլության, մարմնավաճառության տեսարաններ:

Կինոնկարներ ցուցադրող կայքերը ստիպված կլինեն ստուգել բոլոր ենթավերնագրերն ու բաժինները: Օրենքը խախտող բովանդակությունը պետք է հեռացվի:

 

Չինաստանի իշխանություններն արգելում են դավաճանության և պատահական կապերի մասին ֆիլմերի օնլայն հեռարձակումը