Eurostar ներկայացրել է ապագայի գերարագ e320 գնացքը (լուսանկարներ)
Eurostar ընկերությունը, որի գերարագ գնացքները միացնում են Լոնդոնը Բրյուսելի և Փարիզի հետ, ներկայացրել է իր նոր e320 գնացքը Լոնդոնի Սենթ Փանքրաս կայարանում:
Ինչպես հայտնում է CNN-ը` գնացքը շահագործման կհանձնվի 2015-ի ավարտին: Անվանումը գնացքն ստացել է առավելագույն արագության պատվին` 320 կմ/ժամ:
Eurostar նորագույն գնացքները կառուցվում են այնպես, որ բավականին ազատ տարածություն մնա ուղևորների համար, և ընդարձակ սենյակներ կառուցվեն: Էրգոնոմիկ դիզայն ունեցող ծալվող նստելատեղերը ավելի լայն են և համալրված են սեփական USB կցորդիչով ու սենսորային լուսազգայուն կառավարման համակարգով:
Նոր դիզայնով գնացքը գաղտնազերծվել է` ընկերության 20-ամյա գործունեության պատվին: Այդ տարիների ընթացքում Eurostar-ը սպասարկել է 150 մլն հաճախորդի:

















