Ford-ը ներկայացրել է նոր Everest ամենագնացը (լուսանկարներ)
Ford ավտոընկերությունը ներկայացրել է նոր Everest ամենագնացը, որը վաճառքի է հանվելու արդեն 2015-ի սկզբին, գրում է autonews.ru-ն։
Այն կառուցվելու է Ford Ranger-ի հիման վրա։ Մեքենայի դիզայնը գրեթե ոչնչով չի տարբերվում Սինդնեյում ներկայացված կոնցեպտից։
Մեքենայի ստեղծման վրա աշխատել է ավելի քան 4.500 մասնագետ, աշխատանքները տևել են մոտ 5 տարի։ Մեքենան արտադրվելու է Չինաստանում։
Ford Everest-ը համալրված է 2.0 լիտր տարողությամբ EcoBoost բենզինային շարժիչով։ Նաև հասանելի կլինեն 2.2 և 3.2 լ տարողությամբ դիզելային շարժիչները։




Կարդացեք նաև՝ Cadillac ATS-V-ն գաղտնազերծվել է՝ նախքան շնորհանդեսը (լուսանկարներ)
Tesla-ն կրկին հետաձգում է էլեկտրական քրոսովերի սերիական արտադրությունը










