Մարդկային ուղեղը կարող է վերահսկել գեները. գիտնականներ
Գիտնականները գտել են կոնկրետ գեների գործունեությունը կարգավորելու տարբերակը՝ օգտագործելով ուղեղի ուժը: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով ВВС-ին:
Նրանք ինֆրակարմիր լույսի օգնությամբ ուղեղի ալիքների ակտիվացման համակարգ են մշակել: Իսկ այդ լույսը «անջատիչի» դերակատարություն է ունենում սպիտակուցների և հատուկ ստեղծված բջիջների արտադրման համար պատասխանատու գեների համար:
Գիտնականներն այդ հայտնագործությունը հեռանկարային են համարում էպիլեպսիայի և քրոնիկ հիվանդությունների բուժման տեսանկյունից: Գիտնականները գենետիկորեն ձևափոխված բջիջներ են ստեղծել, որոնցում ինֆրակարմիր լույսի ազդեցության տակ ակտիվացվել է գենը և SEAP սպիտակուցի արտադրությունը:










