Դերասանուհի Կիրա Նայթլին երեխայի է սպասում (լուսանկարներ)

10:40 • 14.11.14

29-ամյա բրիտանացի դերասանուհի Կիրա Նայթլին երեխայի է սպասում, գրում է tatler.ru-ն։

 

Այդ մասին Կիրան ոչ մի պաշտոնական հայտարարություն չի արել, սակայն կարմիր գորգին վերջերս հայտնվելուց հետո նրա երկրպագուները նկատել են նրա հղիությունը։

 

Եվա Մենդեսի համեմատ, ով իր հղիությունն ընդհուպ մինչև ծննդաբերություն գաղտնի է պահել, Կիրային դա դժվար է թե հաջողվի։

 

Հիշեցնենք, որ Կիրա Նայթլին ամուսնացել է երաժիշտ Ջեյմս Ռայթոնի հետ 2013-ի մայիսի 4-ին։

 

Դերասանուհին ներկայացվել և արժանացել է բազմաթիվ մրցանակների։ Հայտնի է իր դերերով հետևյալ ֆիլմերում. «Արթուր արքա», «Բաճկոն», «Կարիբյան ծովի ծովահենները. «Սև մարգարտի» անեծքը» (2003), «Կարիբյան ծովի ծովահենները. Մեռյալի սնդուկը» (2006) և «Կարիբյան ծովի ծովահենները. Աշխարհի ծայրին» (2007) և այլն։

Դերասանուհի Կիրա Նայթլին երեխայի է սպասում (լուսանկարներ)