Հրապարակվել է Ռոբին Ուիլյամսի մասնակցությամբ «Գիշերը թանգարանում- 3» ֆիլմի թրեյլերը (տեսանյութ)

11:18 • 14.11.14

Համացանցում է հայտնվել հոլիվուդյան դերասան Ռոբին Ուիլյամսի մասնակցությամբ վերջին ֆիլմերից մեկի՝ «Գիշերը թանգարանում- 3»-ի (Night at the Museum: Secret of the Tomb) թրեյլերը։

 

Ուիլյամսը մահացել է այս տարվա օգոստոսին 63 տարեկան հասակում, գրում է nydailynews.com-ը։

 

Ուիլյամսը կրկին կատարել է ԱՄՆ նախագահ Թեոդոր Ռուզվելտի դերը, որը նա խաղացել էր նաև ֆիլմի նախորդ 2 մասերում։


Ֆիլմը վերջինն է ոչ միայն Ուիլյամսի համար. լեգենդար Միքի Ռունիի համար, ով մահացել է ապրիլին 93 տարեկանում, սա նույնպես դարձել է վերջինը։

 

«Գիշերը թանգարանում- 3» ֆիլմի պրեմիերան նախատեսված է դեկտեմբերի 19-ին։

 



 

Հրապարակվել է Ռոբին Ուիլյամսի մասնակցությամբ «Գիշերը թանգարանում- 3» ֆիլմի թրեյլերը (տեսանյութ)